Հղիություն, ծննդաբերություն
|
Այտուցները հղիության ժամանակ. tsnndatun.am
Այտուցները հաճախ են անհանգստացնում ապագա մորը հղիության երկրորդ եռամսյակում:
Այտուցը հեղուկի կուտակումն է միջհյուսվածքային տարածությունում, և հղիությունը նպաստում է նրանց ի հայտ գալուն՝ առաջացնելով բնական գործոններ օրգանիզմում հեղուկի կուտակման համար: Փոխվում է ջրա-էլեկտրոլիտային բալանսը, արյան խտությունը, դժվարանում է արյան և լիմֆայի հոսքը ոտքերում /դա կատարվում է, որովհետև մեծացող արգանդը սեղմում է խոշոր անոթները/: Այդ պատճառով հղիության երկրորդ կեսում ի հայտ եկած ոչ մեծ այտուցները, ասենք, ոտքերում, որոնք արտահայտվում են երեկոյան և անցնում են առավոտյան, համարվում են բնական: Սակայն, այդ մասին այնուամենայնիվ պետք է հայտնել բժշկին:
Եթե նկատում եք, որ սիրելի կոշիկները ՛՛փոքրացել՛՛ են, կոճերի վրա մաշկը դարձել է գունատ, լարված և նրա վրա սեղմելիս փոսիկ է առաջանում, որը հարթվում է բավականին դանդաղ, մատանին առանց ջանք թափելու հնարավոր չէ հանել մատից, պետք է խորհրդակցել բժշկի հետ: Ոչ մեծ այտուցների դեպքում, որոնց հետ որևէ այլ առողջական խնդիրներ չեն արտահայտված, բժշկի հրահանգները հավանաբար կլինեն հետևյալները.
- Աշխատեք խմել օրը 1,5 լիտրից ոչ ավելի հեղուկ /Դրանից քիչը նույնպես վտանգավոր է Ձեր և երեխայի համար/:
- Սահմանափակեք աղի օգտագործումը, հրաժարվեք տապակած, սուր, ապխտած մթերքից /դրանք բոլորը ծարավ են առաջացնում և ջուրը պահում են օրգանիզմում/:
- Նույն դիրքով երկար մի նստեք և երկար մի կանգնեք, ինչպես նաև նվազագույնի հասցրեք խանութներով շրջելը:
- Զբոսնեք մաքուր օդում, զբաղվեք լողով, հղիների համար նախատեսված հատուկ մարմնամարզությամբ:
- Օրվա ընթացքում հանգստի ժամանակ գտեք, պառկեք մոտ 20 րոպե՝ ոտքերը բարձր դիրքով:
- Ընդունեք ոտքերի սառը վաննաներ և մերսեք ոտքերը՝ ոտնաթաթերից դեպի վեր ուղղությամբ:
- Կշռվեք ամեն շաբաթ, հաճախ չափեք արյան ճնշումը և մեզի հետազոտություն կատարեք:
Բացի դա, բժիշկը կարող է անոթների պատերն ամրացնող հատուկ դեղեր, վիտամիններ և բուսական թեյեր նշանակել: Ոչ մի դեպքում չի կարելի միզամուղ միջոցներ օգտագործել և զբաղվել ինքնաբուժմամբ:
Այտուցները լինում են նաև աննմար, այսպես կոչված՝ թաքնված այտուցներ: Այդ դեպքում դրանք հնարավոր է միայն հայտնաբերել ամենօրյա կշռմամբ:
Թաքնված այտուցների մասին է խոսում քաշի անհամաչափ աճը կամ համաչափ աճը, սակայն շաբաթը 300 գրամից ավելի:
Հաճախ այտուցները հայտնվում են մարմնի որոշակի հատվածներում. Օրինակ, ոտքերում, բայց երբեմն տարածվում են նաև դեմքին և մարմնին: Որոշ դեպքերում դրանք նախորդում են հեստոզի զարգացմանը՝ հղիության երկրրդ կեսի տոքսիկոզ: Սրա ժամանակ լինում է նաև արյան ճնշման բարձրացում և սպիտակուցի առկայություն մեզի մեջ:
Տարածված այտուցները և հեստոզը բուժվում են ստացիոնար պայմաններում: Շատ կարևոր է ժամանակին այցելել բժշկի, որպեսզի բոլոր անհրաժեշտ չափումները և անալիզները արվեն անհրաժեշտ ժամկետներում և վտանգավոր բարդություններ չզարգանան:
Ոտքերի այտուցները հաճախ լինում են երակների վարիկոզ լայնացման ժամանակ, որն ավելի է արտահայտվում հղիության ժամանակ, կամ զարգանում է հենց առաջին անգամ: Հղիի մոտ լինում է ոտքերի ծանրություն և ցավ, նրանք շատ արագ հոգնում են քայլելիս: Գանգատների մասին պետք է հայտնել բժշկին, ով, հնարավոր է, Ձեզ ուղարկի ֆլեբոլոգի մոտ: Այս խնդրի լուծմամբ պետք է զբաղվի մասնագետը, որովհետև նույնիսկ հատուկ կոմպրեսիոն զուգագուլպաներ կրելու համար նրա խորհրդատվությունը պարտադիր է:
|
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն